Շախմատի խաղ-մրցույթով մեկնարկեց «Ուսանողական աշուն-2013» մարզամշակութային փառատոնը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 796

«Ուսանողական աշուն -2013»  մարզամշակութային  փառատոնի շրջանակներում  այսօր  ժամը 14.00-ին  ճեմասրահում մեկնարկեց շախմատի խաղը՝ տարբեր ֆակուլտետների միջև:

Խաղին հետևում էին մի շարք ուսանողներ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի աշխատակիցները, ուսանողներին քաջալերելում և խաղին հետևում էին նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը և ուրիշներ:

Հիշեցնենք, որ «շախմատ» մարզաձևում  միջֆակուլտետային խաղ կկայանա նաև վաղը՝ նոյեմբերի 13-ին, որից հետո կամփոփվեն ընդհանուր արդյունքները:

Նշենք նաև, որ այս պահին ևս խաղն ընթանում է, կավարտվի 17.30-ին:

Խաղի արդյունքների մասին կտեղեկացնենք մեր առաջիկա լրահոսում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին