Շարունակվում է ՀՊՏՀ հեռակա ուսուցման ընդունելությունը
Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունման գործընթացը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է: Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է` ժամը 18.00-ն, իսկ մագիստրատուրայինը` սեպտեմբերի 25-ը:
Տեղեկացնենք, որ ինչպես նշված է համապատասխան կարգում /3-րդ կետ/, հեռակա մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՏՀ դիպլոմավորված մասնագետի և բակալավրի, այլև պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի տնտեսագիտական, ճարտարագիտական, ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների, ինչպես նաև իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության գծով մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող շրջանավարտները և այլ մասնագիտությունների այն շրջանավարտները, ովքեր աշխատում են տնտեսագիտական մասնագիտությամբ:
Դիմում հայտերի շարժի մասին կարող եք տեղեկանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի մուտքին կից գտնվող տեղեկատվական ցուցատախտակից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին