Ընդունող հանձնաժողովը` հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերի մասին
Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ընդունող հանձնաժողովի պարասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ հանձնաժողովն այս օրերին ևս լարված աշխատում է: Ինչպես տեղեկացրեց Վ. Բաղդասարյանը, հեռակա բակալավրիատի փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը, հեռակա մագիստրատուրայինը` մինչև սեպտեմբերի 25-ը: Այս մասին մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/HERAKA_YNDUNELUTYUN.pdf:
Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ հեռակա բակալավրիատի քննությունները կանցկացվեն սեպտեմբերի վերջին շաբաթ-կիրակի օրերին և հոկտեմբերի առաջին երկու շաբաթ-կիրակիներին, իսկ հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 1-ին և 2-ին: Սփյուռքահայ դիմորդների առկա բակալավրիատի քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 30-ին:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ մեր համալսարան առկա բակալավրիատ ընդունվածների թիվը համալրվել է ևս 23-ով. մեր բուհ են ընդունվել 18 դիմորդ ԼՂՀ-ից և 5 դիմորդ` ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքից: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում ավելի վաղ հրապարակվել են նաև այս տարի մեր բուհ ընդունվածների ցուցակները:
Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն այժմ աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.30-ը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին