Աշխատանքի տոնավաճառ՝ ՀՊՏՀ-ում ՝ մայիսի 25-ին

Դիտումների քանակ՝ 965

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, հիշեցնում ենք, որ ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու ՀՊՏՀ Աշխատանքի տոնավաճառին: Այն կկայանա մայիսի 25-ին ժամը 10.00-15.30-ը ՀՊՏՀ բակում:
Շուրջ 50 գործատուներ ներկա են լինելու աշխատանքի տոնավաճառին, ովքեր ներկայացնում են աշխատաշուկան, կրթական ծրագրեր են իրականացնում և ուսանողներին տալիս գործնական պրակտիկայի հնարավորություններ: ՀՊՏՀ Աշխատանքի տոնավաճառին մասնակցելով՝ կարող եք ծանոթանալ մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող թափուր կամ սպասվող աշխատատեղերին, գտնել Ձեր հմտություններին համապատասխան աշխատանք: Այն հնարավորություն կտա ձեզ խոսել կարիերայի խորհրդատուների հետ. նրանք կպատասխանեն աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ ձեր ցանկացած հարցի, ինչպես նաև կարող եք հաճախել թեմատիկ սեմինարներին և ստանալ համապատասխան խորհրդատվություն:
Կենտրոնն ակնկալում է Ձեր մասնակցությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին