Նոր ուսումնական ձեռնարկ` բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնից

Դիտումների քանակ՝ 2025

Լույս է տեսել ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի  «Հողագույքային հարաբերությունների հիմունքներ» ուսումնական   ձեռնարկը` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ:

Գիրքը հրատարակվել է Հայաստանին պետական  տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, հեղինակներն են` Արման Սահակյանը, Արտաշես Թառլամազյանը, Արմեն Ռուբենյանը, Արմեն Ալեքսանյանը, Գագիկ Աղաջանյանը, Հրաչյա Սարգսյանը, Սուրեն Գևորգյանը, Գևորգ Ալոյանը: Ինչպես նշված է գրքի ծանոթագրության մեջ, ուսումնական ձեռնարկը ներկայացնում է հողագույքային հարաբերությունների տեսական և գործնական հիմնահարցերը, հողերի, անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման, իրավունքների պետական գրանցման իրավական կարգավորման դրույթները, տեղեկատվության ստեղծման և  տրամադրման հիմնահարցերը, տնտեսական գնահատման և հարկման մեխանիզմների գործող համակարգերը, վերահսկողական մոդելները, հողագույքային հարաբերությունների միջազգային փորձը և տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում:  Հեղինակները նշում են, որ փորձ է արվել  ի մի բերել հողերի քաղաքացիա-իրավական, հողաշինարարական, տնտեսագիտական գնահատման, հարկման և անշարժ գույքի շուկայի բազմաշերտ բաղադրիչները` ուսումնամեթոդական և վերլուծական աշխատանքների և ուսումնասիրությունների միջոցով:

Այս ուսումնական ձեռնարկը  նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, պետական և համայնքային ծառայության աշխատակիցների, հողագույքային հարաբերությունների ոլորտում  լիցենզավորված մասնագիտական  գործունեություն ծավալող ընկերությունների մասնագետների, ինչպես նաև անշարժ գույքի գործառույթներով  և ընթացակարգերով հետաքրքրվող լայն շրջանակների համար:

Նախատեսվում է գիրքը ներկայացնել շնորհանդեսով: Ամբիոնի վարիչ Սուրեն Գևորգյանը մեզ հայտնեց, որ ձեռնարկը առաջիկայում հասանելի կլինի ՀՊՏՀ գրադարանում:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին