Նորություններ
Լսարանային կրթաձևն առցանց տիրույթ փոխադրելն առավել անցնցում կարող է իրականացվել հենց ասպիրանտական կրթաստիճանում. Սարգիս Ասատրյանց
ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժինը հետբուհական կրթության ներկա զարգացումների, ասպիրանտական կրթության առցանց կազմակերպման հարցերի շուրջ զրուցել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցի հետ: -Պարո՛ն Ասատրյանց, հաշվի առնելով կրթության ոլորտում Ձեր նորարարական մոտեցումների վերաբերյալ բարձր տեղեկացվածությունը՝...
Ստեղծարար ձեռներեցության մտածողության զարգացմանը միտված եռօրյա դասընթաց Տնտեսագիտական համալսարանում
Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող դրամաշնորհի շրջանակներում մարտի 22-24-ը ՀՊՏՀ-ում անցկացվել է «Ստեղծարար ձեռներեցություն» խորագրով եռօրյա դասընթաց, որը վարել են համապատասխան վերապատրաստում անցած դասախոսներ՝ կառավարման ամբիոնի դոցենտ,...
ՀՈւԱԱ-ն 11 տարեկան է
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան այսօր տոնում է իր 11-ամյակը: Հիմնադրման օրվանից այն գործում է որպես ազգային ուսանողական համահավաք կազմակերպություն՝ ստեղծված ինը բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում...
Համալսարան-ուսանող-գործատու. քննարկում են ուսանողները
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում այսօր Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) միջազգային հարաբերությունների հարցերով նախագահ, համալսարանի կառավարման ֆակուլտետի ասիստենտ Սարգիս Ասատրյանցը հանդիպեց համալսարանի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Tempus-ի հայկական գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:...
Մեր ուսանողներն այցելեցին Երևանի «Արարատ» կոնյակի գործարան
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Սարգիս Ասատրյանցի նախաձեռնությամբ հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցիներն այսօր «Էկոնոմիկա և կառավարում» դասընթացի գործնական պարապմունքն անցկացրեցին Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում: «Այսպիսի գործնական պարապմունքները ոչ միայն ճանաչողական բնույթ են կրում,...