«Առաջնորդություն». «Բաց դաս»-ը վարում են ուսանողները

Դիտումների քանակ՝ 1043

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Առաջնորդություն» թեմայով «Բաց դաս», որը վարեցին կառավարման ֆակուլտետի ուսանողները: Ո՞վ է համարվում առաջնորդ, ի՞նչ հատկանիշներ են նրան բնորոշ, ի՞նչ է նշանակում լինել առաջնորդ, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում: Հենց այս հարցերի շուրջ էլ խոսեցին «Բաց դասը» վարող ուսանողները` ներկայացնելով ոչ միայն առաջնորդների ու առաջնորդության մասին հայտնի տեսակետները, վճռակներն ու տեսությունները, այլև սեփական դիտարկումները: Վարողները մասնակիցներին առաջարկեցին նաև թեմային առնչվող խաղեր, տրամաբանական հարցաշարեր, որոնք էլ ավելի տպավորիչ դարձրեցին դասը և ստեղծեցին ջերմ ու անմիջական մթնոլորտ:

«Այսպիսի «Բաց դասը»-երը կազմակերպում ենք մեծ ոգևորությամբ, քանի որ այստեղ որպես վարողներ հանդես են գալիս ուսանողները: Վերջիններս պետք է կարողանան նյութն այնպես մատուցել, որը հետաքրքրություն առաջացնի և գրավի լսարանի ուշադրությունը»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը և վստահեցրեց, որ այսպիսի «Բաց դաս»-երը շարունակական բնույթ են կրելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին