«ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները». ուսանողական գիտաժողով Ծաղկաձորում

Դիտումների քանակ՝ 715

Ապրիլի 26-28-ը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացվի «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագրով «EconewՄիտք» ուսանողական գիտաժողովը, որին կարող են մասնակցել ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ՀՊՏՀ ուսանողները` ներկայացնելով գիտական ուսումնասիրություններ: Աշխատանքները հարկավոր է ուղարկել conference@asue-sc.am էլեկտրոնային հասցեին մինչև ապրիլի 13-ը: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:
Ավարտից հետո նախատեսվում է տպագրել «EconewՄիտք» ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածու:
Ուսանողական գիտաժողովի թեմաներին, ներկայացվող պահանջներին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ` այցելելով www.asue-sc.am:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին