ՀՊՏՀ ՈՒԽ-ն նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ առաջիկայում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:
«Աշխատում ենք, որպեսզի միջոցառումներն ընդգրկեն տարբեր ոլորտներ և բավարարեն ուսանողների հետաքրքրությունները: Ուստի նախատեսվում են ուսումնագիտական, մշակութային ու ժամանցային միջոցառումներ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը և ներկայացրեց այն միջոցառումները, որոնք կիրականացվեն առաջիկայում:
Ուսանողական խորհուրդը վերսկսում է «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրով արշավները: Այս տարվա առաջին արշավը տեղի կունենա մարտի 23-ին` դեպի Բջնիի ամրոց ու եկեղեցական համալիր: Արշավին մասնակցելու համար ուսանողները մինչև մարտի 21-ը պետք է դիմեն ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ:
Մարտի վերջին օրերին նախատեսվում է կազմակերպել հանրապետական միջբուհական ֆուտբոլի մրցաշար` նվիրված Անդրանիկի Մարգարյանի հիշատակին:
Ուսանողական խորհրդի միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում: Առաջիկայում կկազմակերպվի «EconewՄիտք» ուսանողական գիտաժողովը, կանցկացվեն «Բաց դասեր», հանդիպումներ, մշակութային և մարզական այլ միջոցառումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին