ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ուղերձ է հղել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով

Դիտումների քանակ՝ 1359

ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մեր բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5–րդ տարեդարձի առիթով։ Ուղերձն ամբողջությամբ, ըստ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքի, ներկայացնում ենք ստորև.

Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի իմ գործընկերներին և հարյուրավոր ուսանողներին` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ:
Անցնելով կայացման բարդ և դժվարին գործընթացը` մասնաճյուղն ամրագրել է իր հաստատուն դերը ոչ միայն մեր մարզի, այլև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում: Անցած հինգ տարիներն ապացուցեցին այդ մասնաճյուղի հիմնադրման իրական անհրաժեշտությունն ու նշանակությունը:
Արդեն հինգ տարի է, ինչ հարյուրից ավելի երիտասարդներ հնարավորություն ունեն ստանալ մատչելի որակյալ բարձրագույն կրթություն: Մասնաճյուղի առաջին թողարկման շրջանավարտների գերակշիռ մասին հաջողվել է գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք` միաժամանակ մագիստրատուրայում կրթությունը շարունակելու հնարավորություն:
Մաղթում եմ, որ հետագա տարիներին տասնապատկվեն մասնաճյուղի ձեռքբերումները, որոնք ամբողջությամբ համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման մատչելի և որակյալ կրթության, ինչպես նաև կրթության միջոցով սոցիալական խնդիրները լուծելու գերակայություններին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ
ԷդգարՂազարյան

Հ. Գ. Լուսանկարը՝ մարզպետարանի պաշտոնական կայքից