Մեկնարկեցին ստուգարքները

Դիտումների քանակ՝ 871

ՀՊՏՀ-ում այսօրվանից մեկնարկեցին ստուգարքները: Առկա բակալավրիատի 1-4-րդ  կուրսերը,  առկա  և հեռակա  մագիստրատուրայի  ուսանողները  ստուգարքներ  են հանձնում քննական բոլոր եղանակներով` համակարգչային թեստային, թեստային և գրավոր: ՀՊՏՀ ստուգարքների կազմակերպմամբ զբաղվող համապատասխան ստորաբաժանումները հոգացել են, որպեսզի այս գործընթացն անցնի համաձայն նախապես կազմված ժամանակացույցի և անխափան: Ստուգարքները կավարտվեն  դեկտեմբերի 28-ին:

Հիշեցնենք,  որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս ուսումնական տարվանից  ստուգարքով ավարտվող մոդուլների համար կկազմակերպվի միայն ամփոփիչ ստուգում` քննաշրջանին նախորդող վերջին շաբաթվա ընթացքում:

Մինչ այս  ստուգարքով ավարտվող մոդուլների համար կազմակերպվում էին և’ միջանկյալ, և’ ամփոփիչ ստուգումներ:

Հաջողություն ենք մաղթում բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին