ՀՊՏՀ հրաձիգները՝ հանրապետական խաղերի հաղթողներ

Դիտումների քանակ՝ 1589

ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլի  շրջանակում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել հրաձգության առաջնությունը, որին մասնակցել են 8 բուհերի ուսանող-հրաձիգներ:

Աղջիկների անհատական մրցապայքարում 1-ին տեղն է զբաղեցրել  ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Հակոբյանը: Թիմային պայքարում ՀՊՏՀ հրաձիգները զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը՝ զիջելով ԵՊՀ թիմին: Այս մասին տեղեկացնում է մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, հրաձգության բաժանմունքի մարզիչ Հակոբ Կյոկչյանը:

«Մրցումներն անցկացվել են մարտական «Մարգուլին» տեսակի ատրճանակով, իսկ մեր բաժանմունքում ուսանողները մարզվում են հրացանով, բայց երկուսի դեպքում էլ սկզբունքը  նույնն է: Ընդհանուր առմամբ մեր ուսանողների մասնակցությունը հաջող էր»,-ասաց մարզիչը:

Հավելենք, որ ՀՊՏՀ հրաձիգների թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Նարինե Հակոբյան, Էդգար Ղամբարյան (ֆինանսական ֆակուլտետ), Նորայր Անտոնյան (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ):

Շնորհավորում ենք մեր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին