Շարունակվում է հայցորդության համար դիմում հայտերի ընդունումը

Դիտումների քանակ՝ 867

ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից հիշեցնում են, որ շարունակվում է նոյեմբերի 19-ից մեկնարկած հայցորդության համար դիմում հայտերի ընդունումը (մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ  ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» բաժնի «Ասպիրանտուրա» ենթախորագրի` «Մասնագիտություններ» վերնագրի ներքո): 

Հայցորդության համար դիմողները պետք է ներկայացնեն`
• դիմում,
• ռեֆերատ (20-25 տպագիր էջ),
• կադրերի հաշվառման թերթիկ` մեկ լուսանկարով,
• ինքնակենսագրություն (ձեռագիր),
• դիպլոմների պատճենները` իրենց հավելվածներով (թե բակալավրիատի, թե մագիստրատուրայի),
• եթե աշխատում է, աշխատանքային գրքույկի պատճենը` վերջին էջը կնիքով հաստատված:
Ասպիրանտուրայի բաժնի տեղեկացմամբ` հայցորդների ուսումնառության եղանակը կրեդիտային է: Ուսման վարձը 480 հազար դրամ է: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմեք ասպիրանտուրայի բաժին՝ 58.53.95 հեռախոսահամարով։
Դիմումների  ընդունման վերջնաժամկետը  դեկտեմբերի 20-ն է:

Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին