ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով

Դիտումների քանակ՝ 1026


Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, մեր բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը։ Նիստի վերջում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար:

  

Շնորհավորում ենք մեր բուհի խորհրդի նախագահին՝ նման բարձր պարգևի և գնահատականի արժանանալու կապակցությամբ։

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին