ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանք է հղել ուսանողներին
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանք է հղել ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի ուսանողներ, սրտանց և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։
Ակնհայտ է, որ տարեցտարի մեր երկրում առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում ուսանողների համար՝ ապահովվում է ուսանողների շարժունությունը, ընդլայնվում՝ կրթական շուկայում ընտրություն կատարելու նրանց հնարավորությունները։
Սիրելի ուսանողներ, մեր բուհում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել և ձեռնարկվում՝ ձեր ուսումնառության համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու համար։ Գաղտնիք չէ, որ այդ առումով դեռ շատ անելիքներ կան, սակայն վստահեցնում եմ, որ մենք հաստատակամ և վճռական ենք մեր բուհում կրթության գործընթացն ավելի բարձրորակ դարձնելու հարցում։ Շնորհակալ եմ նաև այն ըմբռնման և բարյացակամության համար, որ Դուք ցուցաբերում եք՝ աջակցելով բուհի ղեկավարության նախաձեռնություններին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում նպատակների իրականացում և հետագա հաջողություններ։
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան