Սկսվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը

Դիտումների քանակ՝ 829

ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից տեղեկացնում են, որ սկսվել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը 2012-2013 ուսումնական տարվա համար: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վճարովի հիմունքներով հեռակա ասպիրանտուրայում  ընդունելությունը կատարվում է  բոլոր մասնագիտությունների գծով` առանց սահմանափակումների:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Հասցեն` ք. Երևան - 25, Նալբանդյան 128, Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարան, Ասպիրանտուրայի բաժին,  հեռախոս` 58 - 53 – 95:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին