ՀՀ-ում PR-ի դերն ու նշանակությունը «Բաց դասի» քննարկման առարկա
23.10.2012
Դիտումների քանակ՝ 885
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Նարեկ Ղուկասյանի նախաձեռնությամբ վաղը, ժամը 17.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում կկազմակերպվի «Բաց դաս»` նվիրված ՀՀ-ում PR-ի դերին ու նշանակությանը: Ոլորտի մասին իր դիտարկումներն ու հարուստ փորձը կներկայացնի ճանաչված PR մասնագետ Կարեն Քոչարյանը:
«Բաց դաս»-ը նախատեսված է ՀՊՏՀ «Մարքեթինգ», «Մարքեթինգային հաղորդակցություններ» և «Մարքեթինգային հետազոտություններ» մասնագիտություններով ուսանող 1-ին և 2-րդ կուրսի մագիստրանտների համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին