Որոշումներ՝ ռեկտորատից

Դիտումների քանակ՝ 731

Հարգելի ուսանողներ, ուսումնակազմակերպական բաժինն այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է տրամադրել նախորդ շաբաթվա ռեկտորատի նիստում կայացված երկու որոշման արձանագրություն, որոնք ստորև ներկայացնում ենք Ձեզ՝ հաշվի առնելով հարցերի շուրջ ձեր հետաքրքրությունը

Առաջինը ներկայացնում ենք  հեռակա  ուսուցման  համակարգի  2012-2013 ուստարվա  1-ին  կիսամյակի  քննաշրջանի և 2013-2014 ուստարվա ուսումնական  պարապմունքների  կազմակերպման ժամանակացույցը (աղուսյակն՝ այստեղ)

Հեռակա  ուսուցման  համակարգի  5-րդ  կուրսի  2013/2014 ուստարվա  ուսումնական  պարապմունքները  կազմակերպել  2013թ.  սեպտեմբերի  16-ից`  6 շաբաթ:

 Այս ցանկը ներկայացնում է ՀՊՏՀ  առկա  բակալավրիատի  I – IV   կուրսերի, առկա և հեռակա  մագիստրատուրայի  միջանկյալ և  ամփոփիչ  քննաշրջանների  ժամանակացույցը.

 Միջանկյալ  ստուգում`        5.11.2012  - 16.11.2012

Ստուգարք`                             20.12.2012 -28.12.2012

Ամփոփիչ քննաշրջան`        8.01.2013 - 25.01.13

1-ին լուծարք`                         31.01.2013 -7.02.2013

2-րդ  լուծարք`                       13.02.2013 -22.02.2013

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին