Տեղի ունեցավ ՀՊՏՀ «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)
22.10.2012
Դիտումների քանակ՝ 831
ՀՊՏՀ մարզադահլիճում տոնական մթնոլորտում այսօր տեղի ունեցավ «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների, ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ։ Երաժշտության հնչյուների ներքո մարզադահլիճ մտան ՀՊՏՀ ֆակուլտետների տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների հավաքականները` ֆակուլտետային ուսխորհուրդների նախագահների գլխավորությամբ:
Ուսանողական կյանքում այս կարևոր միջոցառման մեկնարկի առիթով ուսանողներին շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: «Փառատոնի այս մեկ ու կես ամիսների ընթացքում, վստահ եմ, ոչ միայն ձեր ուժերը կփորձեք տարբեր մրցույթներում, այլև կհասցնեք ավելի մոտիկից ճանաչել միմյանց և դառնալ լավ բարեկամներ»,- հայտարարեց բուհի ղեկավարը՝ մաղթելով, որ հաղթեն արժանավորները։
«Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի բացման առիթով ուսանողներին ողջունեց և շնորհավորեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: «Վստահ եմ` այս փառատոնը, հատկապես առաջին կուրսեցիների ուսանողական առօրյան կդարձնի հիշարժան ու անմոռաց»,-ասաց նա և հավաստիացրեց, որ մարզամշակութային այս փառատոնը կընթանա արդար ու ազնիվ մրցակցության պայմաններում:
Փառատոնի բացումը խորհրդանշող դրոշի բարձրացման պատիվը վստահվեց Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի վոլեյբոլի հավաքականի անդամ, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արամ Մելքոնյանին:

Փառատոնի բացումը զուգակցվեց մեկ այլ հաճելի արարողությամբ ևս. ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչը հայտնեց, որ 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության ձեռքի գնդակի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած ՀՊՏՀ հավաքականը ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից արժանացել է պատվոգրերի և դրամական պարգևների: ՀՊՏՀ ռեկտորն անձամբ մեր մարզիկներին, ինչպես նաև հավաքականի մարզիչ Կառլեն Սարգսյանին հանձնեց պարգևները:
«Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնը մեկնարկեց վոլեյբոլի առաջնությամբ: Մարզասերների ու երկրպագուների բուռն ծափողջյունների ներքո առաջինը մրցասպարեզ դուրս եկան ֆինանսական ու տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետների թիմերը: Խաղերի արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաջողություն է մաղթում բոլոր ֆակուլտետների հավաքականներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին