Հանրային հատվածի միջազգային ստանդարտների մեկնաբանում ՀՀ և աուդիտի ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 839
Photo: Հանրային հատվածի միջազգային ստանդարտների մեկնաբանում ՀՀ և աուդիտի ֆակուլտետումՀոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին բաց դասի շրջանակում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում կանցկացվի Հանրային հատվածի միջազգային ստանդարտների` «ՀՀՄՍ 17- «Հիմնական միջոցներ»» (զեկուցող` Ա. Միքայելյան) և «ՀՀՄՍ 12- «Պաշարներ»» (զեկուցող` Ա. Մաղաքյան), մեկնաբանում: Երկու զեկուցողներն էլ հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության երկրորդ կուրսի մագիստրանտներ են:Ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալվարդ Սարգսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ բաց դասին կարող են մասնակցել ինչպես հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսականի, այնպես էլ համալսարանի մյուս ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի ուսանողները:Նա հայտնեց նաև, որ բաց դասերը պարբերական բնույթ կկրեն և կանդրադառնան կարևոր ու հրատապ հիմնախնդիրների, իսկ  զեկուցողները էլեկտրոնային հավելվածով թեմաները կներկայացնեն առավել առարկայական ու բովանդակալից: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին բաց դասի շրջանակում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում կանցկացվի Հանրային հատվածի միջազգային ստանդարտների` «ՀՀՄՍ 17- «Հիմնական միջոցներ»» (զեկուցող` Ա. Միքայելյան) և «ՀՀՄՍ 12- «Պաշարներ»» (զեկուցող` Ա. Մաղաքյան), մեկնաբանում: Երկու զեկուցողներն էլ հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության երկրորդ կուրսի մագիստրանտներ են:

Ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալվարդ Սարգսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ բաց դասին կարող են մասնակցել ինչպես հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսականի, այնպես էլ համալսարանի մյուս ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի ուսանողները:
Նա հայտնեց նաև, որ բաց դասերը պարբերական բնույթ կկրեն և կանդրադառնան կարևոր ու հրատապ հիմնախնդիրների, իսկ զեկուցողները էլեկտրոնային հավելվածով թեմաները կներկայացնեն առավել առարկայական ու բովանդակալից: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին