Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը
15.10.2012
Դիտումների քանակ՝ 883
Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որը ռեկտոր Կորյուն Աթոյանն սկսեց հաճելի արարողությամբ: Տնտեսագիտության զարգացման և տնտեսագետ կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան հոբելյանի առիթով ռեկտորը ՀՊՏՀ ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի դոցենտ Լենտուշ Ղալումյանին հանձնեց ՀՊՏՀ Ոսկե հուշամեդալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին կայացած ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստի ժամանակ Կորյուն Աթոյանը իր և բուհի կողմից շնորհավորել էր բուհի վաստակաշատ դասախոսին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել շնորհավորական ուղերձ։
Ռեկտորատի նիստում դեկանները զեկուցեցին նաև ուսման վարձերի գանձման գործընթացի մասին, ապա ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ամփոփեց 2011-2012 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանին, 1–ին և 2–րդ լուծարքներին չներկայացած ուսանողների համար կազմակերպված քննությունների արդյունքները։ Նա նաև ներկայացրեց ՀՊՏՀ բակալավրիատի հեռակա ուսուցման 1–5–րդ կուրսերի քննաշրջանի, լուծարքների և 2012–2013 ուստարվա 1–ին կիսամյակի ուսումնական պարապմունքների, ինչպես նաև ՀՊՏՀ առկա բակալավրիատի 1–4–րդ կուրսերի, առկա և հեռակա մագիստրատուրայի միջանկյալ և ամփոփիչ քննաշրջանների ժամանակացույցը։ Բաժնի պետը օրերս կտրամադրի վերը նշված ժամանակացույցը, որը, սիրելի ուսանողներ, մենք կտեղադրենք կայքում։
Ռեկտորատի նիստի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին