Այսօր ՀՊՏՀ–ում անցկացվում են հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի շեմային քննությունները
27.09.2012
Դիտումների քանակ՝ 972
Այսօր, ժամը 10. 00-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվեցին ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 18 մասնագիտություններով և մասնագիտացումներով դիմած դիմորդների շեմային քննությունները: Դրանք անցկացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից ձևավորված քննական հանձնաժողովները` բանավոր քննակարգով: Քննական յուրաքանչյուր հարցաթերթիկ պարունակում է մասնագիտական 3 տեսական հարց: Հանձնաժողովները ղեկավարում են ամբիոնների վարիչները, հանձնաժողովի կազմում են ամբիոնների դասախոսները:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 25-ը հայտարարել էր 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն և սկսել դիմում հայտերի ընդունումը: Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 18 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 330 տեղի համար դիմել է 507 դիմորդ:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին