Ավարտվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը

Դիտումների քանակ՝ 817

Երեկ ժամը 18.00-ին ավարտվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի
18 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 330 տեղի համար դիմել է 507 դիմորդ: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ բոլոր մասնագիտությունների և մասնագիտացումների գծով շեմային քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին: Դրանք կանցկացնեն համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից ձևավորված հանձնաժողովները` բանավոր քննակարգով: 


Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 10–ից հայտարարել էր մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն և սկսել դիմում հայտերի ընդունումը:
Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդներին մեկ անգամ ևս հիշեցնենք, որ մագիստրատուրայի ընդունելության քննությունների հարցաշարերը տեղակայված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» խորագրի «Մագիստրատուրա» բաժնի «ՀՊՏՀ առկա (վճարովի) և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության հարցաշարեր» վերնագրի ներքո: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին