ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի ուսուցման դիմորդների շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 30-ին

Դիտումների քանակ՝ 765

Օգոստոսի 26-ին ՀՊՏՀ-ում կավարտվի առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների գծով դիմորդների շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 30-ին, ժամը 10. 00-ին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը:

Հիշեցնենք, որ 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով: Առկա անվճար ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերը ընդունվել են հունիսի 1-7-ը: Առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը կատարվել է հունիսի 15-ից: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին