ՀՊՏՀ-ում հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի վերջին օրերին

Դիտումների քանակ՝ 1086

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով դիմում հայտերի ընդունումը: 

Հիշեցնում ենք, որ ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դիմում հայտերի ընդունումը կավարտվի սեպտեմբերի 20-ին: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն 29-ին և 30-ին: Հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը: Շեմային քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 26-ից 30-ը: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին