ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ևս կհանձնվեն ավարտական դիպլոմները

Դիտումների քանակ՝ 1064

Վաղը` հուլիսի 14-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը «Բարի երթ» կմաղթի իր շրջանավարտներին և կհանձնի ավարտական վկայակագրերը` դիպլոմները:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղն այս տարի թողարկում է դիպլոմավորված 99 բակալավր, 32 մագիստրոս, իսկ գերազանցության Կարմիր դիպլոմի կարժանանա 2 բակալավր: 
Վաղը շրջանավարտներին կշնորհավորեն մասնաճյուղի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին