ՀՊՏՀ-ում լուծարքային շրջանն ավարտական փուլում է

Դիտումների քանակ՝ 870

ՀՊՏՀ-ում լուծարքային շրջանն ավարտական փուլում է: Այսօր՝ լուծարքների վերջին օրը, լուծարքներին մասնակցում են ամփոփիչ քննաշրջանի ընթացքում «անբավարար» գնահատականներ ստացած և հուլիսի 6-ին ոչ աշխատանքային օր լինելու պատճառով քննությունները չվերահանձնած ուսուցման բոլոր ձևերի (առկա և հեռակա բակալավրիատ, առկա և հեռակա մագիստրատուրա) ուսանողները: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ուսումնակազմակերպական բաժնից` քննությունները վերահանձնող ուսանողների համար ստեղծվել են բոլոր պայմանները` իրենց գիտելիքները հանգիստ, անկաշկանդ դրսևորելու համար: 

Քննական այս օրով ՀՊՏՀ-ում կամփոփվի առաջին լուծարքային շրջանը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բոլոր ուսանողներին մաղթում է ակտիվ հանգիստ և ամառային անմոռաց հիշողություններ:

Հիշեցնենք` ՀՊՏՀ-ում լուծարքային շրջանը մեկնարկել էր հուլիսի 2-ին և ավարտվեց հուլիսի 10-ին: Նշենք նաև, որ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հաստատած ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի` 2-րդ լուծարքները պետք է կազմակերպվեն սեպտեմբերի առաջին երեք շաբաթների ընթացքում: 
ՀՊՏՀ-ում 2-րդ լուծարքները կկազմակերպվեն սեպտեմբերի 10-17-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին