Դիպլոմներ չստացած բակալավրիատի ուսանողներն իրենց դիպլոմները կարող են ստանալ ուսումնամեթոդական բաժնից

Դիտումների քանակ՝ 1192

Առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ տարբեր պատճառներով դիպլոմները չստացած շրջանավարտներն իրենց դիպլոմները կարող են ստանալ ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնից մինչև հուլիսի 14-ը ներառյալ, 9. 00 -11. 00-ը և 14.00-15.00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ուսումնամեթոդական բաժնից: 

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ առկա ուսուցմամբ բակալավրիատի շրջանավարտները դիպլոմները ստացան հունիսի 9-ին`տոնական մթնոլորտում: ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում դիպլոմների հանձնման արարողությունը ազդարարվեց ժամը 11.00 –ին: Շրջանավարտների համար այս հիշարժան օրն ավարտվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված շքեղ միջոցառմամբ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին