ՀՊՏՀ պաշտոնական asue.am կայքն այսօր առաջին անգամ հայտնվեց circle.am-ի 5-րդ հորիզոնականում

Դիտումների քանակ՝ 769

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) վարկանիշն օրեցօր աճում է։ Կայքերի վարկանիշների չափման հայտնի circle.am կայքում այսօր առավոտյան առաջին անգամ asue.am-ը հայտնվել է առաջին տասնյակի 5–րդ հորիզոնականում: Վերջին բարձր ցուցանիշը հունիսի 28-ինն էր, երբ կրկին առաջին անգամ մեր կայքը հայտնվել էր 6-րդ հորիզոնականում: 
Ի դեպ` վարկանիշային կայքի «Կրթություն և գիտություն» խորագրի ներքո մեր բուհի կայքի առաջին հաջողությունն արձանագրվել է ապրիլի 26–ին, երբ առաջին անգամ մեր կայքը հայտնվեց, այսպես ասած, «թոփ տասնյակում»։ 
Օրական asue.am-ն ունենում է մի քանի հարյուր այցելու։ 
Տեղեկացնենք նաև, որ ՀՊՏՀ պաշտոնական նոր կայքը գործարկվել է 2011 թ. դեկտեմբերի 27–ին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին