Lուծարքային շրջանն ընթանում է բնականոն հունով

Դիտումների քանակ՝ 890

ՀՊՏՀ-ում այսօր լուծարքային շրջանի վերջին օրն է: Այս օրերին առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր ամփոփիչ քննաշրջանի ընթացքում «անբավարար» գնահատականներ են ստացել, հնարավորություն ունեցան շտկելու դրանք: Անհաջողություններ գրանցած ուսանողները վերահանձնեցին քննությունները ` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերին բաժնին տեղեկացրեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը` լուծարքային շրջանի ընթացքում մինչ այսօր արտառոց դեպքեր, խանգարող հանգամանքներ չեն գրանցվել, և ուսանողները հանգիստ պայմաններում հանձնել են քննությունները: 

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում լուծարքային շրջանը մեկնարկել է հուլիսի 2-ին և կավարտվի այսօր` հուլիսի 10-ին: Վաղը` հուլիսի 11-ին քննություններ կհանձնեն հուլիսի 6-ին ոչ աշխատանքային լինելու պատճառով այդ օրը քննություններ չհանձնած ուսանողները: Նշենք նաև, որ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հաստատած ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի` 2-րդ լուծարքները պետք է կազմակերպվեն սեպտեմբերի առաջին երեք շաբաթների ընթացքում: ՀՊՏՀ-ում 2-րդ լուծարքները կկազմակերպվեն սեպտեմբերի 10-17-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին