Աշխատաժողով Ծաղկաձորում. գրադարանների բարեփոխման ճանապարհին

Դիտումների քանակ՝ 2018

Սեպտեմբերի 19-20-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան

տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի կողմից Ծաղկաձորում  կազմակերպված «Գրադարանների նոր դերը թվային տեխնոլոգիաների և տեղեկատվության համընդհանուր մատչելիության աշխարհում» թեմայով նորարար գրադարանների աշխատաժողովին մեր համալսարանից մասնակցել է ՀՊՏՀ գիտական գրադարանի գրադարանավար Մարիամ Մնացականյանը:

Մասնակիցների թվում են եղել հայաստանյան խոշոր բուհերի, ինչպես նաև մարզային գրադարանների ներկայացուցիչներ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ: Մասնակիցների ընտրությունը կատարվել է առցանց հայտերի հիման վրա: Աշխատաժողովն անցել է հետաքրքիր  և հագեցած ծրագրով, հնչել են ուշագրավ զելուցումներ:

«Գրադարանային վիճակագրության օգտագործումը ծառայությունների և գործառնությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար» թեմայով զեկուցել է  Թոմ Սլոունը  (Նյու Յորք, ԱՄՆ), ով Միջին Հուդզոնի գրադարանային համակարգի գործադիր տնօրենն է:

«AR & VR տեխնոլոգիական հեղափոխություն, ինչպես գրադարանները և թանգարանները դարձնել գրավիչ նոր սերնդի համար» թեման ներկայացրել է Արման Աթոյանը («Առլուպա» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն):

«Համակարգչային անվտանգություն կամ ինչպես պաշտպանել գրադարանների ֆեյսբուքյան էջերը» թեման է եղել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի զեկուցման առանցքում:

Այնուհետև «Էլեկտրոնային ընթերցանության հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով զեկուցել է գրականագետ Գոհար Աքելյանը, «Քինդլ ընթերցիչների օգտագործումը գրադարանում. գործնական խորհուրդներ» թեմայով՝ Լոռու մարզային գրադարանից Անդրանիկ Հովհաննիսյանը:

Գրադարանները բարեփոխելու կամքը լավատեսություն է ներշնչում գրադարանների զարգացման ու ապագայի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին