Անկախության տոնը՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

Դիտումների քանակ՝ 2134

ՀՀ անկախության 26-ամյակը հանդիսավորությամբ ու գեղեցիկ միջոցառմամբ է նշվել նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում. սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած հայրենասիրական  միջոցառումը կրթօջախի բակում մեկտեղել է դասախոսներին, ուսանողներին, հյուրերի, մասնակցել է տնօրեն Սերգեյ Խառատյանը: Այս մասին տեղեկացնում են քոլեջից:

Հանդիսության շրջանակում ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները՝ իրենց ելույթներով ու մարտական զենքերի ցուցադրությամբ գրավելով մասնակիցների ուշադրությունը: Հայրենասիրական երգ ու պարով հանդես են եկել քոլեջի սաները՝ բարձր ռազմահայրենասիրական  տրամադրությամբ տոգորելով ներկաներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին