ՀՊՏՀ դիմորդների հոսքն օրեցօր ավելանում է
18.05.2012
Դիտումների քանակ՝ 892
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՄերիԲադալյանը` օրեցօր դիմորդների հոսքն ավելանում է: Այս պահի դրությամբ գրանցվել է ավելի քան 700 դիմում-հայտ:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատանքները սկսել է մայիսի 5-ից և կշարունակի մինչև հունիսի 1–ը ներառյալ՝ աշխատելով նաև հանգստյան և ոչ աշխատանքային օրերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին