ՀՊՏՀ ուսանողուհին բաց դաս է վարել Մեղրիի դպրոցում

Դիտումների քանակ՝ 1546

Մեր համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի նախաձեռնությամբ դեպի ավագ դպրոցներ իրականացվում են մասնագիտական կողմնորոշման այցեր:

Օրերս տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսեցի Աննա Պողոսյանը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում բաց դաս է վարել: Ուսանողուհին ապագա դիմորդներին ներկայացրել է Տնտեսագիտական մայր բուհի մասնագիտությունները, ընդունելության կարգը, ուսանողական առօրյան:

Այնուհետև կազմակերպել է քննարկում՝ «Մարդու հոգևոր-մշակութային պահանջմունքները» թեմայով: Դասի երկրորդ հատվածում ինտերակտիվ խաղի միջոցով ՀՊՏՀ ուսանողուհին ստուգել է դպրոցականների տնտեսագիտական իմացությունը: Ի դեպ, Աննա Պողոսյանը նշված դպրոցի շրջանավարտ է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշակերտները հետաքրքրված են ՀՊՏՀ-ով, իսկ կուրսղեկ, տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գայանե Խանումյանը հավելեց, որ դեպի դպրոցներ մասնագիտական կողմնորոշման այցերը շարունակական կլինեն:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է ուսանողուհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին