ՀՊՏՀ-ում վերսկսվեցին ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

Դիտումների քանակ՝ 1617

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի 2017թ. մրցույթում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահել է 3 ծրագիր, որոնցով իրականացնում է քաղծառայողների վերապատրաստում: Այսօր մեկնարկել է դասընթացների աշնանային փուլը. 1-ին խմբում վերապատրաստվում են ՀՀ նախարարությունների և մարզպետարանների՝ առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ: Դասընթացի թեման է «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական տնտեսական միությունը» :

Դասընթացները համակարգում է ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը: Դասերի մեկնարկի առիթով քաղծառայողներին ողջունեց և հաջողություն մաղթեց նշված բաժնի պետ Աիդա Առուստամյանը:

Առաջին հանդիպումը, «Կառավարչական հմտություններ» թեմայով, վարում էր կառավարման ամբիոնի դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Նշենք, որ աշնանային փուլում կվերապատրաստվեն 2 խումբ քաղծառայողներ, որով և կավարտվեն 2017թ. դասընթացները:

Մաղթում ենք արդյունավետ դասընթացներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին