Նորություններ
ՀՊՏՀ-ում վերապատրաստվել է 116 քաղծառայող. վերջին խմբում վերապատրաստվածներին հանձնվեցին հավաստագրեր
Ավարտին մոտեցան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ քաղծառայողների վերապատրաստման այս տարվա դասընթացները: Այսօր հավաստագրեր հանձնվեցին վերջին խմբում և «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում» ծրագրով վերապատրաստված քաղծառայողներին: Նրանց շնորհավորելու...
ՀՊՏՀ-ում վերսկսվեցին ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի 2017թ. մրցույթում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահել է 3 ծրագիր, որոնցով իրականացնում է քաղծառայողների վերապատրաստում: Այսօր մեկնարկել է դասընթացների աշնանային փուլը. 1-ին խմբում վերապատրաստվում են ՀՀ նախարարությունների և...
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստագրեր հանձնեց ՀՀ քաղծառայողներին. ավարտվեց 2016թ. վերապատրաստման 1-ին փուլը
ՀՀ քաղծառայողների համար ՀՊՏՀ-ում կազմակերպված 2016թ. վերապատրաստման դասընթացների առաջին (գարնանային) փուլն ավարտվեց: Այսօր որակավորման հավաստագրեր ստացան մայիսի 10-ից մեր բուհում «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը» ծրագրով վերապատրաստում անցնող ՀՀ բարձրագույն և գլխավոր պաշտոններ...
Հավաստագրեր ստացան մեր համալսարանում վերապատրաստված ՀՀ քաղծառայողները
ՀՀ քաղծառայողների համար ՀՊՏՀ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացները (գարնանային փուլի 1-ին խումբ) այսօր եզրափակվեցին, որից հետո նրանց հանձնվեցին որակավորման հավաստագրերը: «Վիճակագրական վերլուծության մեթոդներ» ուղղությամբ ապրիլի 25-ից մայիսի 6-ը վերապատրաստվել են բարձրագույն և գլխավոր (18), առաջատար...
Մայիսյան ուշագրավ իրադարձությունները ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը յուրաքանչյուր ամսվա սկզբին հետահայաց անդրադարձ է կատարում նախորդ ամսվա համալսարանական նշանակալի իրադարձություններին: Ներկայացնում ենք մայիսի ուշագրավ իրադարձությունները: Մայիսի 5-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց «Շուկայական տնտեսության զարգացման օրենսդրական...
ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ապրիլի 7-ից մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել են մեր բուհի շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի կողմից: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սույն թվականին հայտարարված քաղծառայողների վերապատրաստման...