ՀՊՏՀ թենիսիստ տղաները զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը
Երեկ տեղի է ունեցել հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի թենիսի տղաների առաջնությունը: ՀՊՏՀ թենիսի հավաքականի մարզիչ Էդուարդ Ամիրխանյանի տեղեկացմամբ` մեր մարզիկները մրցաշարում ներդրել են իրենց ողջ ուժերը և գեղեցիկ խաղ ցուցադրել: Նրանք հաղթել են Երևանի պետական ճարտարապետաշինարարական (3:1), Վ. Բրյուսովի անվան լեզվաբանականան (3:0), Վանաձորի մանկավարժական (3:0), Հայաստանի պետական ագրարային (3:0) համալսարանների և Մոսկվայի պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի մարզիկներին (3:0):
Մեր տղաները պարտություն են կրել Հայաստանի պետական ճարտարագիտական (3:1) և Երևանի պետական (3:1) համալսարանների թիմերից: Արդյունքում` ՀՊՏՀ թենիսի տղաների հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք`այսօր, ժամը 15.00-ին պայքարի դուրս կգա աղջիկների հավաքականը:
Հաջողություն ենք մաղթում ՀՊՏՀ մարզուհիներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին