Lydian Armenia ընկերության ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հյուրընկալվել էին Lydian Armenia ընկերության ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են ընկերության ներդրումների, զբաղվածության խթանման, բնապահպանական, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ բավականին մանրամասն տեղեկատվություն, անդրադարձել Lydian Armenia-ի տարածքային և համայնքային զարգացման քաղաքականությանը, պատասխանել ուսանողների ու դասախոսական անձնակազմի հարցերին:
Այս մասին հայտնում է մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ նշելով, որ քննարկումները ցույց տվեցին, որ Lydian Armenia ընկերությունը հանդիսանում է ոչ միայն գործարար հատվածի կազմակերպություն, այլև գիտական ու հետազոտական, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերում ներդրումներ իրականացնող կառույց: Ուրախությամբ պետք է նշել, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները նույնպես ներգրավված են այդ կազմակերպության աշխատանքներում:
Ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա համագործակցությունը բնապահպանության, հանքարդյունաբերության, համայնքային զարգացման ու զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի մշակման, քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման ու հասարակության իրազեկման աշխատանքներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին