Վոլեյբոլի կանանց առաջնությունում ՀՊՏՀ հավաքականը գրանցեց հերթական հաղթանակը

Դիտումների քանակ՝ 802

        ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության հերթական փուլի արդյունքներն այսպիսին են.  Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական և Հայաստանի պետական ագրարային համալսարաններ` 2:0, Երևանի բժշկական և Արցախի պետական համալսարաններ` 0:2, Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի պետական համալսարաններ` 2:0:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը երեկ պետք է մրցեր  Հյուսիսային համալսարանի հավաքականի հետ, սակայն  հակառակորդ թիմի մարզիկները ներկայացել էին ոչ լրիվ կազմով, ուստի հաղթանակը շնորհվեց ՀՊՏՀ-ին:

Հիշեցնենք` այսօր եզրափակիչ խաղերի օրն է: ՀՊՏՀ հավաքականը պայքարելու է 1-2-րդ տեղերի համար: Մեր թիմի մրցակիցը Արցախի պետական համալսարանի հավաքականն է: Այս վճռորոշ խաղը տեղի կունենա ժամը 13.00-ին:  3-4-րդ հորիզոնականների համար  կմրցեն  Երևանի պետական և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանները:

Հաջողություն և չեմպիոնական տիտղոս մաղթենք մեր աղջիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին