«Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների հուլիսյան գործարքները

Դիտումների քանակ՝ 3287

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից ամփոփվել են ՀՀ ֆինանսական շուկայում հուլիս ամսին կատարված գործառնությունները, որոնք ներկայացրել է հրապարակման:

Համաձայն ամփոփման՝ հունիս ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից նույնիսկ շաբաթական ռեպո գործարքները չեն կիրառվել: Ինչպես հունիս ամսին, հուլիսին ևս, ՀՀ  ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ 431.4  մլրդի ՀՀ դրամի չափով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.50% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Եվրոյի և ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները տարբեր միտումներ են ցուցաբերել հուլիս ամսին` եվրոն աճելով 1.96%, իսկ ռուբլին նվազելով` -3.53%:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը նվազել է 5.8%-ով,իսկ Եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը աճել է  24.3 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը աճել են 30%-ով, իսկ դոլարային վարկերը նվազել են 44.5%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 2,1%-ով: Ի տարբերություն նախորդ ամսին, հուլիսին կնքված եվրոյով սվոփ գործարքների ծավալը նվազել է 50%-ով:

Պետական պարտատոմսերի և առաջնային և երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը հուլիս  ամսվա  վերջին կազմել է 6.076925% (հունիսի վերջին 6.18815%): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 10.90805%՝ նախորդ ամսվա վերջի 11.09661%-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ կտրուկ աճել է մոտ 5.5 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորած ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը կտրուկ նվազել է մոտ  175 անգամ՝  նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ:

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017թ. հուլիս  ամսին (ամսական տեսություն ):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին