ՀՊՏՀ ուսանողը Եվրոպայի չեմպիոն է դարձել

Դիտումների քանակ՝ 3227

Հունիսի 24-25-ը Մալթայում կայացել է ատլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): Լևոն Աղասյանը ՀՊՏՀ  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող է (հեռակա):

Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մեր երկիրը ներկայացրել են 16 մարզիկներ: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը: Տեղեկացնենք նաև, որ վերջինս այս օրերին որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցացիայի հատուկ պատվիրակ՝ մասնակցում է հունիսի 25-ին Ժեշուվում (Լեհաստան) հանդիսավորությամբ  մեկնարկած   2017թ. Եվրոպական համալսարանների վոլեյբոլի առաջնությանը, որին մասնակցում են 15 երկրի 20 համալսարանական թիմեր:

Շնորհավորում ենք հայ մարզիկներին, մեր ուսանողին մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին