ՀՊՏՀ-ում ամփոփվել է առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլը.

Դիտումների քանակ՝ 5287

Երեկ ավարտվել է 2017-2018 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության հիմնական՝ 1-ին փուլը: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ամփոփել է ընդունելության արդյունքները, և ինչպես տեղեկացնում է պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանը, հայտագվել է 966 դիմորդ:

Առկա բակալավրիատում ընդունելության լրացուցիչ փուլը կանցկացվի հունիսի 25-ից հուլիսի 2-ը: Այդ փուլում կարող են դիմել ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրվածները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Առկա բակալավրիատի մասնագիտություններին և այլ տեղեկությունների ծանոթացեք այստեղ՝  http://media.asue.am/upload/ndunelutyun_2017/Haytararutyun.pdf :

Այսօր մեկնարկել է ՀՊՏՀ առկա ուսուցմամբ  մագիստրոսի կրթական ծրագրով 2017-2018 ուստարվա ընդունելությունը: Հիշեցնենք, որ անվճարտեղերի համար փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 9-ը ներառյալ, իսկ վճարովի տեղերի համար դիմում-հայտերը կընդունվեն հունիսի 2-ից հուլիսի 5-ը ներառյալ:

Առկա մագիստրատուրայի մասնագիտություններին և այլ անհրաժեշտ տեղեկությունների ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/ndunelutyun_2017/Full-time_Masters.pdf :

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հասցեներն են՝

ՀՊՏՀ Երևան, Նալբանդյան 128, հեռ`  593 473,

Ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32, հեռ՝  00374 312 25410,

Ք․ Եղեգնաձոր, Վայքի փողոց 4, հեռ 00374 281 25410:

Բոլոր դիմորդներին հաջողություն ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատովության և հասարակայնության հետ կապերի բաժին