Դիպլոմներ են ստացել Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 3350

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մայիսի 27-ին հանդիսավորությամբ հանձնվել են Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի  շրջանավարտների ավարտական հավաստագրերը:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, միջոցառման մեկնարկը տվել է Բիզնես դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը՝ շնորհավորելով ներկաներին: Լավագույն շրջանավարտներ Լիանա Ավետիսյանը, Անի Պետրոսյանը, Աշոտ Բաղյանը և Թամար Նաջարյանը համառոտ ներկայացրել են իրենց ավարտական աշխատանքները: Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես են եկել գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ, տ.գ.թ դոցենտ Խորեն Մխիթարյանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ, դոցենտ Դիանա Գալոյանը, ովքեր դասավանդում են Բրիտանական բիզնես դպրոցում և ղեկավարել են ավարտական աշխատանքները։

Հանդիսավոր արարողության ավարտին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց ընտանիքներին և դասախոսներին, ապա՝ հանձնել ավարտական վկայականները:

Բաժնից հիշեցնում են, որ Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի (Լոնդոնի կոմերցիայի դպրոցի խմբի անդամ) շրջանավարտներին, համատեղ ծրագրի շրջանակներում, շնորհվել է բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի դիպլոմ։

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին