«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը լույս է տեսել

Դիտումների քանակ՝ 1932

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր» գիտական հանդեսի նոր համարն ընթերցողին է ներկայանում նոր ձևավորմամբ:  Հիշեցնենք, որ հանդեսը արդեն միջազգային խմբագրական խորհուրդ ունի:

Այս համարում «Զարգացման տնտեսագիտություն» խորագրի ներքո լույս են տեսել Միքայել Մելքումյանի, Ռազմիկ Հակոբյանի «Արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման տարածաշրջանային մեխանիզմի մոդելավորման հայեցակարգային մոտեցումներ», Վոլոդյա Մանասյանի «Գյուղատնտեսական արտադրության գոտիական մասնագիտացման հարմարվողական լանդշաֆտային կազմակերպման համակարգը ՀՀ-ում», Վարսիկ Տիգրանյանի «Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում», Վահե Դավթյանի ««Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերման  առանձնահատկություններն ու հետևանքները. էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրներ», Մարիամ Մոմջյանի «ՀՀ ջրային ռեսուրսների հիդրոէներգետիկ ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները էներգետիկ անվտանգության համատեքստում», Ալբերտ Հայրապետյանի «Աղքատության, տնտեսական  աճի և անհավասարության փոխկապվածությունը Հայաստանում» հոդվածները:

«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրի ներքո տեղ են գտել Սամսոն Դավոյանի, Ռոզա Կուրղինյանի «Գնաճի նպատակադրման գիտագործնական հիմնադրույթները ՀՀ-ում», Լիանա Գրիգորյանի, Վահան Պողոսյանի «Ռիսկի և եկամտաբերության հարաբերակցությունը, օպտիմալ ներդրումային պորտֆելի արդյունավետության վերլուծությունը», Նարինե Սարգսյանի «Դրամական հոսքերի վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները բանկային համակարգում», Արման Տոնիկյանի, Մարի Ստեփանյանի «Վարկային ստորաբաժանման աշխատակիցների շահադրդման հնարավորությունները արդյունավետ պորտֆելի ձևավորման գործընթացում», Աիդա Սարդարյանի «Ըստ գործունեության տեսակի ինքնարժեքի հաշվարկման մեթոդի նշանակությունը գործառնական աուդիտում» հոդվածները:

«Մարքեթինգ» խորագրի ներքո տպագրվել է Գրիշա Ամիրխանյանի «Մարքեթինգային գործընթացի կառավարման առանձնահատկությունները հեռահաղորդակցության ոլորտում» հոդվածը:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրում տեղ է գտել Էմմա Կարապետյանի «Եվրասիական տնտեսական միությունը ինտեգրման նոր հարաբերությունների պայմանններում» հոդվածը:

«Քաղաքագիտություն և փիլիսոփայություն» խորագրի ներքո տպագրվել է Վարդան Աթոյանի «Ուղեղային կենտրոնների ծագումը և քաղաքական փորձագիտության ինստիտուցիոնալացման գործընթացը 20-րդ դարի առաջին կեսին», Գևորգ Հակոբյանի «Ինքնասպանության հոգեբանությունը որպես գիտակարգ դիտարկելու խնդրի շուրջ» հոդվածները:

«Սեյսմաբանություն» խորագիրը ներկայացնում է Վեներա Ոսկանյանի «Կենսաբանական ազդակները որպես ահաբեկչության և զանգվածային ոչնչացման միջոցներ. դրանց հայտնաբերումը» հոդվածը:

«Կրթական համակարգ» խորագրում Մերի Բադալյանի «Վարկանիշային համակարգի ներդրման առանձնահատկությունները բարձրագույն ուսումնական հաստատություններում» հոդվածն է:

Գիտական հանդեսի այս համարն ավարտվում է «Մեթոդաբանություն» խորագրով, որի ներքո Լուսյա Տեր-Սարգսյանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման տեխնոլոգիական մոտեցումներ» հոդվածն է:

«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր թողարկման  էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

Շնորհավորում ենք բոլոր հեղինակներին, իսկ ընթերցողներին մաղթում հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին