Աշխատանքային տարին ՀՊՏՀ-ում սկսվել է. մեկնարկել է ամփոփիչ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1776

Այսօր 2017 թվականի առաջին աշխատանքային օրն է: ՀՊՏՀ ստորաբաժանումներում աշխատանքային եռուզեռ է, իսկ ուսանողները շտապում են քննասենյակներ. առկա և հեռակա կրթաձևերում մեկնարկել են 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննությունները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսումնակազմակերպական բաժնի պետ Աղավնի Հակոբյանն ասաց, որ քննաշրջանը կտևի հունվարի 9-ից 23-ը ներառյալ: Քննություններն անցկացվում են 3՝ գրավոր, բանավոր և համակարգչային եղանակներով:

Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Ավետիսյանն այսօր հանձնելու է առաջին քննությունը՝ «Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն» առարկայից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մինչև քննության ներկայանալը վերջին րոպեներն է օգտագործում սովորածը վերհիշելու համար:

2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ստուգարքների, քննությունների և լուծարքների ժամանակացույցին (առկա և հեռակա կրթաձևերի), որոնք տրամադրել են դեկանատները, կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Քննագրաֆիկներ» խորագրի ներքո հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-409: ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամանակացույցը պարբերաշրջաններով արտահայտված է հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/rectorat/herakai_jamanakacuyc_2016-2017.pdf:

Մեր գործընկերներին մաղթում ենք արդյունավետ աշխատանքային տարի, ուսանողներին՝ հաջող քննաշրջան:

Թող 2017-ը բարեհաջող տարի լինի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին