ՀՊՏՀ դասախոսը՝ սեղանի թենիսի առաջնության հաղթող

Դիտումների քանակ՝ 1668

Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը հաղթել է սեղանի թենիսի՝ «Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի գավաթ» առաջնությունում: Այս մասին տեղեկացրեց ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ առաջնությունը կազմակերպել էր Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան՝ նշված հիմնադրամի աջակցությամբ և այն անցկացվում էր արդեն 3-րդ անգամ:

Հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացել են մեդալի, դիպլոմի, հաղթողները՝ նաև գավաթի:

Սա Մեսրոպ Ղուկասյանի հերթական հաղթանակն է թենիսի մրցաշարերում. նրա մարզական հաջողություններին  քանիցս անդրադարձել ենք: Նշենք, որ նա ՀՊՏՀ սեղանի թենիսի բաժանմունքի մարզիչն է:

«Բավականին լարված մրցապայքար էր, կարծում եմ, նաև կամային հատկություններ դրսևորելու շնորհիվ կարողացա նվաճել առաջնության ոսկե մեդալը: Սեղանի թենիս մարզաձևը սիրված է երիտասարդների, ուսանողների շրջանում, ՀՊՏՀ սեղանի թենիսի բաժանմունքում մարզում ենք ուսանողների, ովքեր կարող են բուհական և հանրապետական մրցումներում հաջող ելույթներ ունենալ և մեդալներ նվաճել»,- մեզ հետ զրույցում ասաց Մեսրոպ Ղուկասյանը:

Շնորհավորում ենք մեր աշխատակցին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին