ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոսները և ուսանողներն այցելել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս

Դիտումների քանակ՝ 1600

ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության N զորամասի կազմավորման 11-րդ տարեդարձի առթիվ նոյեմբերի 11-ին զորամասում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի հյուրերն են եղել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը, քոլեջի դասախոսներն ու ուսանողները: Միջոցառմանը ներկա է եղել ոստիկանության զորքերի հրմանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը: Այս մասին տեղեկացնում են ֆինանսատնտեսագիտական քոլեջից:

Զորամասի գնդապետ Բ. Պողոսյանը  քոլեջի ներկայացուցիչներին  պատմել  է զորամասի ստեղծման  և զարգացման մասին, անդրադարձել է զորամասի ձեռքբերումներին: Գնդապետը, ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից,  կարևորել է ուսանողների այցը զորամաս:

Զորամասի  ներկայացուցիչներն ուսանողներին ծանոթացրել են զինատեսակներին, դրանց օգտագործման և կիրառման կարգին, դաշտային պայմաններում օգտագործվող քարոզչական արկղի կիրառական նշանակությանը, ցուցադրել են ձեռնամարտի և ինքնապաշտպանության հնարքներ:

Զորմամասի զինծառայող, ենթասպա Ռոբերտ Ամիրխանյանը յուրահատուկ նվեր է պատրաստել այցելուների համար.  նա պարանով քաշել է   7.5 տոննայից ավելի կշռով մարտական մեքենան, ինչի համար գրանցվել է  Հայաստանի «Դյուցազունների ասոցիացիա» ՀԿ «Դյուցազնագրքում» (Հայաստանի ռեկորդների ժողովածու): Տոնական միջոցառումը շարունակվել է  զորամասի շարահրապարակում: Լավագույն ծառայողներն արժանացել են  խրախուսական պարգևների: Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ են  խոնարհել  Արցախյան ազատամարտում և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հուշակոթողին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին