Թիվ 114 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2373

ՀՊՏՀ–ավագ դպրոցներ համագործակցության ծրագրի շրջանակներում այսօր մեր համալսարանում հյուրընկալվել էին մայրաքաղաքի  Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Թորոսյանի ուղեկցությամբ:

ՀՊՏՀ նիստերի սրահում աշակերտներին ընդունեցին համալսարանի ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ Գայանե Խանումյանը, ՀՊՏՀ–ավագ դպրոցներ համագործակցության ծրագրի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, ՀՊՏՀ ՈՒԽ նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ուսխորհրդականներ:

Աշոտ Մաթևոսյանը աշակերտներին ողջունեց ու ներկայացրեց իր ղեկավարած ֆակուլտետը, մասնագիտության հեռանկարները, Մերի Բադալյանը, որպես ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, անդրադարձավ դիմորդի առաջին ծանոթությանը համալսարանին, նրանց առաջիկա ծրագրերում կարևորեց ճիշտ կողմնորոշումն ու ընտրությունը և այդ հարցում հավաստի տեղեկատվությունը, որը աշակերտները կարող են ստանալ՝ այցելելով ՀՊՏՀ պաշտոնական կայք:

Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը հանգամանորեն անդրադարձավ համալսարանի կառուցվածքին, մասնագիտություններին, պատրաստվող կադրերի որակավորմանը, գիտական և ուսումնական գործընթացին, գործող ընթացակարգերին և այն բարեկարգ միջավայրին և նյութատեխնիկական բազային, որ ստեղծել է և ուսանողին տրամադրում է բուհը:

ՈՒԽ նախագահի տեղակալը ներկայացրեց համալսարանում ուսանողական հագեցած առօրյան, բազմաթիվ նախագծերը, որոնք նոր որակ են հաղոդում Տնտեսագիտական համալսարանի ուսանողական կյանքին:

Հանդիպումից հետո  աշակերտները շրջեցին համալսարանում, եղան մեր գեղատեսիլ բակում, մարզասրահում, գրադարանում, համակարգչային սրահներում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ծրագրի ղեկավար Լուսինե Կարագուլյանը նշեց, որ այս այցերը շարունակական են, և ուսանողներին  մասնագիտության ընտրության հարցում օժանդակելը ծրագրի մասնակիցների առջև դրված կարևոր խնդիրներից է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին