Միջանկյալ քննությունների մեկնարկ. հայտնի են քննագրաֆիկները

Դիտումների քանակ՝ 1821

ՀՊՏՀ ուսումնական բաժնից հայտնում են, որ ս.թ. հոկտեմբերի 28-ին մեկնարկում են 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի առկա բակալավրիատի 2-4-րդ կուրսերի միջանկյալ քննությունները: Ֆակուլտետների դեկանատներից ստացված քննագրաֆիկներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-390:

1-ին կուրսում քննական առարկաներից միջանկյալ ստուգումն անցկացվելու է նոյեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում:

Քննությունների ժամանակ հեռախոսների օգտագործումն արգելվում է, քննասենյակում հեռախոսների հայտնաբերման դեպքում ուսանողները կհեռացվեն քննասենյակից և կգնահատվեն 0:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին