Հավաստագրեր՝ «Ռոսգոստրախ-Արմենիա»-ում վարպետության դասերի մասնակից ՀՊՏՀ-ականներին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի 15 ուսանող անցնող կիսամյակում «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում մասնակցել է վարպետության դասերի: Այսօր հանդիսավորությամբ հավաստագրեր ստացան դասերին ակտիվություն ցուցաբերած ուսանողները:
Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, «Ռոսգոստրախ-Արմենիա»-ի անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը:
Հանդես գալով բացման խոսքով՝ Լուսինե Գևորգյանը նշեց, որ արդեն 2-րդ տարին է, ՀՊՏՀ-ի հետ համագործակցության շրջանակում, ուսանողների համար կազմակերպվում են վարպետության դասեր, ինչը միտված է նրանց գործնական գիտելիքներ փոխանցելուն: Անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավարը համառոտ ներկայացրեց «Ռոսգոստրախ-Արմենիա»-ի ստեղծման, զարգացման պատմությունը, առանձնահատուկ կանգ առավ ուսանողական ծրագրերի վրա (անվանական կրթաթոշակներ, «Ապագայի գործակալ մրցույթ», «Մրցույթ ուսանողների համար» և այլն):
Հավաստագրերը հանձնեցին Անահիտ Աստաբացյանը և Աննա Ասլանյանը: Անահիտ Աստաբացյանն ասաց, որ ուսանողական այս ծրագրերի նպատակն է նաև լավագույններին բացահայտելու և նրանց աշխատանքի հնարավորություն ընձեռելու, ընկերության աշխատակազմը լավագույն կադրերով համալրելու:
Աննա Ասլանյանն ընդգծեց, որ «Ռոսգոստրախ-Արմենիա»-ի հետ համագործակցությունը շարունակական է, առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր, որոնք կլրացնեն ուսանողների գործնական գիտելիքները, անմիջական կապ կստեղծեն գործատուի հետ:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում մասնագիտական հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին